Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ակնթարթ

Ակնթարթ
18.01.2024 | 10:32

Լսեցի ահի խուլ հառաչանքը

լուսնի մահիկը տեսած գիշերվա

և հեծկլտոցը ընկնող այն աստղի,

որի հետ երազանք պահողը չկա։

Հառաչանքը մարեց դանդաղ, աննշմար,

լռությունը քարացավ մթության գրկում,

խառնելով իրար թե՛ ցավ, թե՛ խավար՝

գիշերը լռությունն էր լուռ խազագրում։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 4762

Մեկնաբանություններ